Մենք էլ ենք ասում՝ շնորհակալ ենք, Ուսուցի′չ

img_9593Մինչ հանդիպումը

Տիար Բլեյանի հետ ամանորյա հանդիպում-հարցազրույցը նախատեսել էինք դեկտեմբերի 27-ին: Մինչ չորեքշաբթի գիտեինք, որ տիարը լինելու էր այլ դպրոցներում, և ահա մեզ համար հետաքրքիր աշխատանք դարձավ դիտել այն տեսանյութերը, որոնք թողարկում էին ամեն հանդիպումից հետո: Սակայն ուղղակի չէինք դիտում, այլ հայացքով էինք չափում, չէ՞ որ շուտով մենք ենք հրավիրելու: Իսկական քննադատների պես էինք մոտենում, նախ՝ թվում էինք լավ կողմերը, ապա անցնում թերություններին: Այսպես նայեցինք Արևմտյան դպրոցի Դասարան TV-ի թողարկումը, ապա Միջին դպրոցի լրագրողներինը, որից հետո սկսեցինք մտածել, որ շատ կարևոր է տեղի ընտրությունը, որտեղ ենք կազմակերպելու, որ նկարահանումը լավ ստացվի, նաև աղմուկ չլինի, որ ձայնը լսվի: Ընտրեցինք բուխարու մոտ: Հետո սովորողները սկսեցին մտածել հարցերի շուրջ: Հրավիրեցինք նաև Արևելյան դպրոցում գործող ռադիոներին:
Մնացածը թողեցինք հանդիպման ընթացքին, հարցազրույցի ընթացքում ինչ նոր հարցեր կծնվեին, ինչը կհետաքրքրեր սովորողներին, չէ՞ որ խոսքից խոսք է ծնվում, հարցից հարց: Հանդիպումը կայացավ, ասեմ, որ սկզբում սովորողները բավականին լարված էին, բայց աստիճանաբար բացվեցին, ակտիվացան, զրույցն ավելի անմիջական դարձավ: Ու որքան էլ ցանկացել էինք լավագույն ձևով, ստացվեց այնպես, ինչպես պետք է ստացվեր:

Հ. Գ. Հանդիպման ընթացքում որպես պատասխանատու՝ անհանգիստ էի, ու միայն տեսանյութը պատրաստելիս ու տեքստը սղագրելիս հասկացա, որքան կարևոր մտքեր հնչեցին, որքան բան սովորեցի, որպես մանկավարժ՝ որքան բացահայտումներ արեցի:

Մաս 1. Որպես Սուրբ Ծննդյան նվեր

***

Կա՞ տարբերություն՝ մանրադիտակի և խոշորացույցի, և ո՞րն է տարբերությունը: Համ «Մանրադիտակ» բլոգ ունենք, համ «Խոշորացույց», բլոգներ ունենք, ընթերցվող բլոգներ են, և զանգվածային լրատվամիջոցներ են, և գրադարան են, որովհետև լիքը հրապարակումներ կան, և ուսումնական կենտրոններ են, որովհետև ուսուցիչը ծրագրեր է դնում՝ ուսուցման, մանկավարժության հետ կապված,  և հայրենագիտության բլոգներ են: Բավականին ընդարձակ միջոցներ են:

Մանրադիտակի և խոշորացույցի տարբերությունը փորձեցի բառարանով պարզել, վերջում գրված էր՝ տես Մանրադիտակ, մեծ հաշվով բառի սահմանումների հարց է: Խոշորացույցով նայում ենք աչքի համար տեսանելի բաներ, մանրադիտակով խոշորացնում ենք այնքան, որ աչքի համար ոչ տեսանելի բաները դառնան աչքի համար տեսանելի, դառնան ակնհայտ, լավ սկիզբ էր:

Աշխարհում այնպիսի դպրոց կա՞ , որին ուզում եք մեր դպրոցը նմանվի:

Մերս միշտ ասում էր՝ քեզնից լա՞վը կա: Աննման… որովհետև դու ես ստեղծում: Էն ինչ, որ դու ես ստեղծում, ստեղծագործություն է: Ինչո՞ւ եմ ես աշխատում այս Բանգլադեշում, այս կրթահամալիրում, որովհետև այն ես ստեղծում եմ իմ ձեռքերով: Ամեն մեկդ կարող եք ասել, եթե ունեք այդ զգացումը:   Իմ մտքով, իմ ձեռքերով, իմ տանջանքով, իմ ջանքով, ջանասիրությամբ, ես ստեղծում եմ, ծնունդ է, ինքը ծնունդ է, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ծնունդ է:
Դա չի նշանակում, որ ստեղծագործողը չի սովորում: Դու անընդհատ սովորում ես: Մարդու մեջ ամենաարժեքավոր բանը անընդհատ սովորելու իր մղումն է, անընդհատ ճանաչելու, որ կարողանաս կատարյալ բան ստեղծել, անունը դպրոց կլինի, երեխա կլինի, մանկապարտեզ կլինի:

— Տիար Բլեյան, եթե Մխիթար Սեբաստացին լիներ կրթահամալիրի տնօրենը, դուք ինձ նման սովորող, ինչ հարց կտայիք իրեն:

Ինքը տնօրեն է, տնօրեն բառը էդքան ինձ դուր չի գալիս,  մեկ է՝ ինքն է ուսուցիչը, ես իրենից սովորում եմ, պատահական չի, որ կրթահամալիրը դրվել է իր անունով, իմ առաջարկով է եղել, ես եմ առաջարկել, շատ ուզել եմ, որպես հիմնադիր, հիմք դնող: Իր կյանքը ինձ ոգևորել է:

Ինքը ինձ ուսուցանում է, շարունակում է  ուսուցանել, ոգևորել, հե՜նց մի քիչ թուլանում եմ, սխալվում եմ, մեծամտանում եմ, սահմանափակ եմ դառնում, մեծ միտք ունենալը լավ բան է, սահմանափակ լինելը վտանգավոր բան է, մեկ էլ՝ ուսուցիչները, ինչպես Սեբաստացին, ուզում եմ ասել, ես շնորհակալություն կհայտնեի, հարցեր չէի տա, որովհետև իր ամբողջ կյանքը դպրոց է, ես սովորում եմ,  ի՞նչ պիտի ասես, պիտի ասես՝ շնորհակալ եմ, Ուսուցիչ: Ես կլսեի իրեն, որովհետև հաստատ ինքը դժգոհություններ կունենա….ինչ- որ բաներ ցույց տա, ուղղություն տա, ինքն իր կյանքով ինձ շտկում է, իր խոշորացույցով, որովհետև իր կյանքը խոշորացույց է, որ շտկում է քո գործունեությունը: ժամանակ ընթացքում կհայտնաբերեք, բայց իմացեք, որ ձեր դպրոցը իմ ճանաչած ամենամեծ, ամենաարժանավոր հայագետի անունն է կրում արժանի ձևով:

՞նչ կուզեիք ավելացնել, որ պակասում է մեր դպրոցին:

Այսօր Մարիետ Սիմոնյանի՝ արժանի ուսուցչի ծնունդն է, առավոտյան շնորհավորեցի, ինձ համար կարևոր է նշելը, շնորհավորելը… մի քանի անակնկալ մատուցեցի, հետո հեծանվով եկա Արևելք: Այ այստեղ պակասող բան կա… Արևելքում մի կտոր կա, որ իմ դուրը չի գալիս: Ասում են՝ ոչինչ, լավ, մնա, մյուս տարի: Չէ, գյոզալ եղանակ է, հիմա էքսկավատորը, բանվորները  էնտեղ աշխատում են, որ  գարնանը հասցնենք, զբաղվենք ծիլ ու ծաղիկ աճեցնելով: Իմ լավ ընկեր Համլետ Խաչատրյանը ինձ միշտ մի դիտողություն էր անում, ինքը հիմա ֆիզիկապես չկա, ասում էր՝ ծաղիկը քիչ է, Աշ ջան, (ինձ Աշ էր ասում):
Այս ամբողջ լանջերը պետք է ծաղկաստան լինեին, դուք պետք է լինեիք ծաղկաբույծներ, բայց այդպիսին չենք,  ասում եք՝ հիացիր, ինչո՞վ հիանամ, անապատով, անապատի մարդկանցով չեմ հիանում:

-Պարոն Բլեյան, երբ փոքր էիք, նպատակ ունեի՞ք դպրոցի տնօրեն դառնալ_

Իհարկե, չէ, ես արդեն տասնյոթ տարեկան էի, իմ մեծ հարսը, ում ես շատ եմ պարտական, շատ ուզում էր, որ ես բժիշկ լինեի, ինքը ինձ պահել, խնամել է…  բայց ես մտածում էի, որ վիրահատություն, մի բան, մտքերս ուրիշ տեղ են, մի բան կթողնեմ մարդու մեջ… չեմ կարողանա բուժել, չեմ ապրի, կգնամ, կկորեմ…

Իմ պայծառ քույրիկը՝ Էմման,  շա՜տ ուզում էր, որ ես գրականագետ դառնամ, ամեն ինչ անում էր, ոգևորում էր… բայց ես եղբորս ձեռքը բռնեցի ու հայտնվեցի ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ: Ֆիզիկա շատ էի սիրում, ենթադրվում էր, որ գիտնական կդառնայի: Հետո կյանքը ուրիշ տեղ տարավ ամեն ինչ, փոխվեց նավարկությունը, կյանքը, բայց ես դժգոհ չեմ այդ առումով, շատ կարևոր է՝ դու էիր որոշում ուղղությունը, ես էի որոշում: Մնացածը կյանք է էլի, հորձանուտները ինձ չեն շեղի:

Տիար Բլեյան, բոլորն էլ նշում են Ամանորը, բացի Ամանորից ուրիշ ի՞նչ եք անելու արձակուրդին:

Արձակուրդ չեմ հասկանում, ճամփորդություն հասկանում եմ, որ հնարավորություն կա ճամփորդելու, Ամանորը հնարավորություն է տալիս ճամփորդելու, ճամփորդել շատ եմ սիրում՝ ոտքով, հեծանվով: Մեքենա հարկադրված եմ նստում: Ես չեմ սիրում արձակուրդ բառը, արձակուրդը լավ բառ չէ. ինչի՞ց ես քեզ արձակում… Արձակում ես քեզ կենցաղից, որ ճամփորդես, Ճամփորդելով ճանաչես, էդ շատ եմ սիրում:

Մաս 2. Հարցազրույցի սղագրումը

 

Էջի լուսանկարը՝ Ա. Թոփչյանի
Սղագրումը՝ Մ. Ամիրջանյանի

1 ответ на “Մենք էլ ենք ասում՝ շնորհակալ ենք, Ուսուցի′չ

  1. Уведомление: Հունվարյան պլեները` ճամփորդությամբ ուսուցման նոր հարթակ | Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր. Արևելյան դպրոց-պարտեզի 3-րդ դաս

Оставьте комментарий