Առաջադրանքներ

Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

1.Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
2. Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….

Լեզվական առաջադրանքներ՝

1.Ան մասնիկը միացրու բառերին և նոր բառեր ստացիր՝

Գլուխ, գույն, համ, տուն, հավես, ձայն, ուշադիր, պոչ, լույս, ջուր, կարգ, մահ, քուն:

2.Հետևյալ բառերը վանկատիր. մեքենա, հոկտեմբեր, դանդաղաշարժ, լսափող, դասագիրք, շնաձուկ, մրջնակեր, տակառ, ծաղկաման, դահուկ, մահճակալ, սրբիչ:

3.Նախադասությունից ամեն անգամ մեկ բառ հանելով՝ ստացիր պարզ համառոտ նախադասույթուն ՝ Լուսաբացին այգում փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

4.ություն մասնիկն առանձնացրու բառերից և նոր բառեր ստացիր՝ լավություն, մեծություն, ծերություն, տաքություն, ճոխություն, տարբերություն, չարություն:

5.Դուրս գրիր այն բառերը, որոնք կենդանի են նշանակում՝ եղնիկ, քար, սեղան, այծ, գառնուկ, մատանի, լույս, շուն, պատուհան, ձի, կատու, առյուծ, սար, մեքենա:

6.Բառերին ավելացրու ություն ածանցը և նոր բառեր ստացիր՝ լավ, հին, տաք, մեծ, վատ, երջանիկ, մայր, հավերժ:

Գուշակիր հանելուկները

***
Մարդուն մոտիկ ու մտերիմ՝
Կենդանի է հավատարիմ,
Հսկում է նա փողոց ու բակ,
Չի ընդունում ոչ մի կաշառք:

***
Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ,
Որ պատկերդ ես տեսնում իր մեջ:

***
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բույն չունի:

***
Հագնում է կանաչ ու շքեղ շորեր
Եվ զարդարում է հողագունդը մեր,
Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝
Զուգում, պճնում է անտառ ու այգի:

Պատմիր գրքի, մարդու, ծաղկի  մասին՝ առանց անունները տալու:

Տեքստային աշխատանք

Կամակոր այծիկները

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ետ գնա, որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

— Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկները վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

1. Ինչպիսի՞ն էին այծիկները: Ճիշտ պատասխանը նշի՛ր:

ա) խելացի
բ) կամակոր
գ) զիջող
դ) անխելք

2.Այծիկները որտե՞ղ իրար հանդիպեցին: Նշի՛ր համապատասխան նախադասությունը:

3. Ինչպե՞ս ավարտվեց պատմությունը: Նշի՛ր համապատասխան նախադասությունը:

4. Ինչպե՞ս են անվանում այս կենդանիների ձագերին:

այծ — ուլ
կով-
խոզ-
արջ-
հավ-
շուն-

Գիտե՞ս, որ…

Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:

1. Ավարտի՛ր նախադասությունները:

Նրա ներքնակը

Նրա վերմակը

2.Ձեր բակում ի՞նչ թռչուններ կան: Գրի՛ր նրանց անունները:

3. Կազմի՛ր նոր բառեր՝ փոխելով բառերի առաջին տառեր՝

լող
մատ
մարդ
մութ
սար
լուր

Գիտե՞ս, որ

Մեղուները շատ աշխատասեր են: Փեթակում ամեն մեղու իր աշխատանքն ունի: Մի մասը կեր է բերում: Մյուսները դա լցնում են մեղրահացերի մեջ: Մի խումբ մեղուներ մաքրում են մեղրահացերը: Մյուս խումբը թափահարում է թևիկները և օդափոխում փեթակը: Մեղուներն ունեն նաև պահակներ: Նրանք պահպանում են մուտքը: Միայն մայր մեղուն չի աշխատում: Բոլորը խնամում են նրան: Փեթակում միայն նա է ձվեր դնում: Հետո դրանցից փոքրիկ մեղուներ են դուրս գալիս:

1.Ինչպիսի՞ միջատներ են մեղուները: Նշի՛ր ճիշտ պատասխանը:

փոքրիկ
հսկա
ծույլ
աշխատասեր

2.Շարունակի՛ր.

աշխատասեր – ծույլ
առողջ –
մեծ –
ուժեղ –
սառը –
բարձր –

 

Оставьте комментарий