Ընթերցողական ֆլեշմոբ

IMG_20181023_114527Ընթերցողական ֆլեշմոբ Ազգային ժողովի այգում

Պատմում են սովորողները

Մայրենիի դասաժամը Ազգային ժողովի այգում

Աշնան գեղեցիկ մի օր էր: Մենք ընկեր Մարինեի  և ընկեր Սաթենիկի երրորդ դասարանցիների հետ գնացինք Ազգային ժողովի այգի։Ճանապարհին մենք երթուղայինի մեջ   լռության խաղ խաղացինք։ Երբ հասանք Ազգային ժողովի այգի, սկսեցինք  բաժանել մեր համերգի բուկլետները։ Բուկլետները բաժանում էինք, մեզ վարդեր նվիրեցին։ Վարդերը բաժանելուց հետո մենք սկսեցինք մեր ընթերցողական ֆլեշմոբը։

Ամբողջական պատումը՝ Մարի Անանյանի բլոգում

Ինձ երկու վարդ հասավ, ու ես ուզում էի մայրիկիս նվիրել, բայց չկարողացա, մինչև հասա թոռոմեց: Մենք բանաստեղծություններ էինք ասում ու երգում էինք Երևանին նվիրված երգեր: Եղանակը շատ լավն էր:

Ամբողջական պատումը՝ Արեն Կարսեցյանի բլոգում

Մենք մրցեցինք, թե որ դասարանը ավելի շատ բանաստեղծություն գիտի, և մենք հաղթեցինք, միգուցե նրա համար, որ մենք նրանցից մեկ տարով մեծ ենք, բայց եթե անկեղծ լինեմ, մենք ավելի լավ ասացինք բանաստեղծությունները, քան 3-րդ դասարանցիները:

Ամբողջական պատումը՝ Վահե Ղալեչյանի բլոգում

Այնտեղ էին նաև լրագրողներ տարբեր հեռուստաալիքներից և մեզ նկարահանեցին։

Ամբողջական պատումը՝ Դավիթ Խուդոյանի բլոգում

Մեզ հետ էր նաև 3-3 դասարանը, և ավտոբուսում մենք տարբեր խաղեր էինք խաղում, օրինակ՝ հանելուկ, տրամաբանական հարցեր և լռության խաղ:

Ամբողջական պատումը՝ Նարե Հովսեփյանի բլոգում

 Հետո շարունակեցինք քայլել դեպի Սիրահարների այգի, որտեղ փոքր կամրջակներ հադիպեցինք և փղերի, փղերը, ափսոս, իսկական չէին այլ երկաթե:

Ամբողջական պատումը՝ Հրաչյա Աղեկյանի բլոգում

Այնտեղ ես առաջին անգամ էի: Այնտեղ շատ լուռ և գեղեցիկ էր:

Ամբողջական պատումը՝ Նարեկ Սուքիասյանի բլոգում

Եղանակը շատ լավն էր: Օրն էլ շատ լավն էր:

Ամբողջական պատումը՝ Ալեքսանդր Իսրայելյանի բլոգում

Մենք դասարանով գնացել էինք Ազգային ժողովի  այգի։ Ես առաջին անգամ էի այնտեղ, շատ գեղեցիկ էր և գունավոր։ Մենք  այնտեղ երգեցինք Երևանին նվիրված երգեր,  արտասանեցինք Համո Սահյանի և Կոմիտասի բանաստեղծություններից։

Ամբողջական պատումը՝ Լիանա Թումասյանի բլոգում

Ազգային ժողովի այգում շատ մեծ և գեղեցիկ ծառեր կային, բայց ինձ ամենից շատը մի ծառ դուր եկավ: Այդ ծառի տերևները փիրուզագույն էին և  դրանով էլ այդ ծառը տարբերվում էր:

Ամբողջական պատումը՝ Մարիամ Գևորգյանի բլոգում

Մենք  վերադարձանք դպրոց շատ բարձր տրամադրությամբ: Ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն այս գեղեցիկ ճամփորդության համար:

Ամբողջական պատումը՝ Ալեն Աբովյանի բլոգում

Մեր տեսանյութերը. արտասանում ենք՝

Մայրամուտ

Մշուշների շղարշի տակ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…
Բանաստեղծությունն արտասանում են տխուր-զայրացած, ապա ուրախ- հիացական։

Օրվա ֆոտոպատում՝

Оставьте комментарий