Բառագիտություն

Արմատ և ածանց

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ, ամպոտ, քարոտ, օդային, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ,  տհաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-
ջերմություն, ջերմանավ-
նավահանգիստ, նավավար-
վարիչ, վարել, ղեկավար-
հազարավոր, հազարամյակ-

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական, արան,  անք, ավուն

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-
մարդ, որը հեծանիվ է քշում-
մարդ, որը մեքենա է վարում-
մարդ, որը ճամփա է գնում-
մարդ, որն առաջնորդում է-
մարդ, որը որս է անում-
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-
մարդ, որը գնումներ է կատարում-

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:

6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետականբիծքարափծովձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:

 

Оставьте комментарий