Հարցաթերթիկներ

Հարցաթերթիկ 1

Անճոռնի ճուտիկը

Բադի ձվերի կճեպները ճաքեցին։ Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին։

Հանկարծ մայր բադը տեսավ, որ ամենամեծ ձուն դեռ տեղում է։ Շուտով նրան այցի եկավ մի պառավ բադ։

-Երևի հնդկահավի ձու է,-ասաց նա,-ինձ էլ են մի անգամ խաբել։ Ինչպե՜ս էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ճտերը։ Ախր նրանք վախենում էին ջրից։

Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձուն։ Միջից դուրս եկավ մի խոշոր, անճոռնի ճուտիկ։

-Ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։

Հ․Ք․Անդերսեն

Դուրս գրել գործողություն ցույց տվող բառերը:

Գրիր մեկ բառով`

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-

Լրագիր վաճառող-

Զվարճություն սիրող-

Գիրք վաճառող-

Ժպտուն երես ունեցող-

Հաց վաճառող-

Միս վաճառող-

Հարցաթերթիկ 2

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Կետը կաթնասուն կենդանի է:

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Գրի՛ր մեկ բառով

Պարգև տալ

բարև տալ

օթևան տալ

սև դառնալ

Տրված բառերը համապատասխանեցրո’ւ նախադասությունների մտքին:

 Բեռնատար ավտոմեքենայի թափքում (գերան) _________________կային:

Աշխատավայրում մեր (գրասեղան) ________________________դրված են դեմ դիմաց:

Հանդերձարանի բոլոր (պահարան) ­________________________ փակ էին:

Մատենադարանում ձեռագիր (մատյան) ______________________պահվում են հատուկ խնամքով:

Այդ փաստաթղթի բոլոր (պատճեն) _________________________գտնվում են ինձ մոտ:

Հարցաթերթիկ 3

Կարդա առակը, լրացրու բաց թողմված տառերը:

Երկրում կար շատ բար-ր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակու-յունհաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բար-րանալը, թեպետև ուներ բազում ճանապար-ներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթա-եցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դա-ար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վա-ելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապար-ին ու կոր-ում, իսկ հաստատակամները, համ-երություննիրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Վերնագրի’ր առակը:
  2. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:

Տրված արմատներով նոր բառեր կազմիր:  

  Բազուկ և աթոռ

Գանգուր և հեր

Հորդ և առատ

Ամպ և գոռգոռալ

Առնել և տալ

Գառնուկ և արածել       

Оставьте комментарий