Առաջադրանքներ. նոյեմբեր-դեկտեմբեր

Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր  (ինչո՞ւ) տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր (թափեցիր):

 1.Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր  ամենակարևոր 3 բառերը  և նկարի՛ր:

___________________       __________________        ___________________

 

  1. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:

 

___________________________ քամի

___________________________ ծաղիկ

___________________________ ծառ

 

  1. Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:

 _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Շարունակի՛ր.

 քամի – քամիներ

ծառ — _________________________

տերև — ________________________

թերթ — ________________________

ճյուղ — ________________________

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ _________________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար __________________։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ __________։

Երկիր քուն դրավ,
Եվ _________________________ թռավ։

  1. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

____________________________ տերև

____________________________ ամպ

____________________________ օդ

____________________________եղանակ

____________________________ օր

 

  1. Բառերը ճիշտ դասավորի՛ր և նախադասություն կստանաս:

սարի         Ամպը          կատարին         նստեց

_______________________________________________________________

ծառի    ցած      ճյուղերից      Տերևները     թափվեցին

________________________________________________________________

չվեցին     երկրներ         Թռչունները        տաք

_________________________________________________________________

Աշուն

Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1.Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին դաշտերը, տերևը, հանդերը:

 

________________________ դաշտեր

________________________ տերև

________________________ հանդեր

 

2.Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

 նախշուն ______________________

ցուրտ _________________________

պաղ __________________________

 

3.Նկարի՛ր տերևներ:

ուրախ տերև                        նեղացած տերև                   չարաճճի տերև

4.Շարունակի՛ր.

ծիրանի ծառ  — ծիրանենի

խնձորի ծառ –  ___________________________

տանձի ծառ –   ___________________________

սալորի ծառ –   ___________________________

դեղձի ծառ –     ___________________________

 

6.Բառերն արտագրի՛ր համապատասխան սյունակում:

Խնձոր, սմբուկ, ծիրան, ելակ, հաղարջ, կաղամբ, սալոր, լոլիկ, մորի, դեղձ,

չիչխան, պղպեղ:

 

Տերևաթափ

Հովհաննես Թումանյան

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

 

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

1.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ ______________ տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ________________,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

 

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն __________________ հագան,                                                               Սըվսըվալով տխուր _________________
Քամու թևին թռան,   __________________։

 

  1. Լրացրո՛ւ պակասող բառը:

Գարուն, ամառ, _________________ , ձմեռ:

Սեպտեմբեր, հոկտեմբեր, ______________________ :

Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, _______________________ :

 

  1. Բառակապակցություններ կազմի՛ր:

նախշուն  ________________________      խայտաբղետ ______________________

ամպամած _______________________      անձրևոտ _________________________

 

  1. Շարունակի՛ր.

երգ — երգեր

թև —  _____________________________

տերև —  __________________________

ճյուղ —  __________________________

գույն — ___________________________

փոքրիկ — _________________________

 

  1. Ավարտի՛ր նախադասությունները:

Մասրենին ___________________________________է (թուփ, ծառ, խոտաբույս) :

Ընկուզենին _________________________________ է  (թուփ, ծառ, խոտաբույս):

Խատուտիկը ________________________________ է (թուփ, ծառ, խոտաբույս):

Վարդը ­­­­­­­­­­­­­­­­­­_____________________________________ է  (թուփ, ծառ, ծաղիկ):

Ծիրանը ____________________________________ է  (միրգ, հատապտուղ):

Հաղարջը ___________________________________ է (միրգ, հատապտուղ):

Ձմերուկը ___________________________________ է (միրգ, հատապտուղ):

 

1.Պատմի՛ր աշնան մասին

 

Աշունն ունի _________________________________________________________

_____________________________________________________________________ :

 

 

Աշունը նման է _______________________________________________________

_____________________________________________________________________ :

 

 

Աշունը սիրում է _____________________________________________________

_____________________________________________________________________ :

 

 

 

Աշունը վախենում է _______________________________________________________________________

______________________________________________________________________:

  1. Ներկի՛ր աշնան ամսիները:
հունվար սեպտեմբեր ապրիլ մայիս
օգոստոս փետրվար հոկտեմբեր հուլիս
նոյեմբեր դեկտեմբեր մարտ հունիս

 

  1. Պատմի՛ր այսօրվա եղանակի մասին:

 

 

  1. Պատմություն հորինի՛ր աշնան տերևի մասին:

 

 

 

 

 

 

Оставьте комментарий