Ուսումնական փաթեթ․ փետրվար-մայիս

Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։

Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։

*********************************************************************************

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

*************************************************************************************

Կարդա և գրիր՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար

Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

*************************************************************************************

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:

************************************************************************************* Կարդա և գրիր՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:

Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:

1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

*************************************************************************************

Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —

մարդ, որը հեծանիվ է քշում —

մարդ, որը մեքենա է վարում

մարդ, որը ճամփա է գնում

մարդ, որն առաջնորդում է

մարդ, որը որս է անում

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով

մարդ, որը գնումներ է կատարում

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար: Մասնիկը գրի՛ր՝: _______________________

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

*************************************************************************************

Գրիր մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

********************************************************************************

Պատմի՛ր քո մասին:

Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։

Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։

Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։

Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:

Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։

Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։

Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։

Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.

Մարդու գլխի առջևի կողմը.

Երկար ականջներ ունեցող.

Մեր մոլորակի անունը.

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–

…….. դու, նա, մենք, դուք, նրանք:

*********************************************************************************

ՈՒԺԵՂԸ

Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

— Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

— Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

— Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

— Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:

Շարունակի՛ր

Ամպը արևից ուժեղ է, որովհետև :

Քամին ամպից ուժեղ է, որովհետև :

Մարդը քամուց ուժեղ է, որովհետև :

Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև

Оставьте комментарий