Թարգմանում են սովորողները

Կիր Բուլիչով: Սրանից 100 տարի առաջ

Posted on Updated on

Կիր Բուլիչովը ռուս հանրաճանաչ գրող է, ով ստեղծագործել է ֆենտեզիի և գիտական ֆանտաստիկայի ժանրերում։ Բուլիչովի «Սրանից 100 տարի առաջ» գիրքն ընթերցելուց հետո կտեսնեք, որ այն, ինչ հեղինակը գուշակել էր, որ կլինի 2082 թվին, արդեն կա հիմա՝ 2016 թվականին: Մնում է միայն զարմանալ ու հիանալ… Եվ շնորհակալություն հայտնել 4-րդ դասարանցիներին.  նրանց շնորհիվ գիրքն այժմ կարող ենք կարդալ հայերեն:

Առաջին մասը թարգմանեցին և նկարազարդեցին Յանա Խաչատրյանը, Հայկ Պողոսյանը,  Անի Աթոյանը, Վահե Սահակյանը,  Սոս Ղահրամանյանը, Լևոն Մանուկյանը,  Մինաս Գրիգորյանը և Ժաննա Հակոբյանը:

Թարգմանությունը՝ ռուսերենից

Ո՞վ պետք է փոխվի

Posted on Updated on

Illustrations by Dean Gorissen | Inspiration Grid | Design Inspiration: Աշակերտին, ով անընդհատ բոլորին քննադատում էր, վարպետն ասաց.

— Եթե ման ես գալիս կատարելություն, աշխատիր ինքդ փոխել քեզ, այլ ոչ թե մյուսներին: Ավելի հեշտ է ինքդ հագնես սանդալներ (կոշիկներ), քան ամբողջ աշխարհը ծածկես գորգով :

Թարգմանությունը ռուսերենից
Թարգմանեց Ժաննա Հակոբյանը

Բացարձակ Ճշմարտություն

Posted on Updated on

Ekaterina Trukhan Illustration: Մի անգամ վարպետ Նիկեդան  իր  աշակերտներին ասաց․
-Աշխարհում բացարձակ ճշմարտություն չկա։
Աշակերտներից մեկը հարցրեց․
— Իսկ այդ ճշմարտությունը բացարձա՞կ է։
— Իհարկե ոչ- ժպտաց վարպետը։

Թարգմանությունը՝ Նանե Ասատրյանի
Թարգմանությունը ռուսերենից